
Shell Helix շարժիչի յուղեր
Չափազանց կարևոր է օգտագործել շարժիչի համար նախատեսված ճիշտ յուղ ձեր ավտոմեքենայի համար, և Shell ապրանքանիշի քսանյութերը կարևոր դեր ունեն ձեր ավտոմեքենայի արդյունավետության և երկարաժամկետ կատարողականության գործում: Շարժիչի յուղերի մեր տեսականին մանրակրկիտ կերպով ստեղծված է հատուկ հավելումներով և մածուցիկության աստիճաններով, որոնք բավարարում են տարբեր շարժիչների համար նախատեսված պահանջները։ Shell Helix շարժիչի յուղերը ապահովում են յուղի արդյունավետ տարածում՝ նվազագույնի հասցնելով շփումը և կանխելով կարևոր բաղադրիչների մաշվածությունը։ Մեր յուղերը նպաստում են նաև շարժիչի արդյունավետ հովացմանը՝ ցրելով ջերմությունը, և ապահովում են մաքուր միջավայր՝ զտելով աղտոտող նյութերը։ Առաջարկվող յուղի անտեսումը կարող է վտանգել շարժիչի աշխատանքը՝ հանգեցնելով արդյունավետության նվազման և հնարավոր վնասների:
Մենք հասկանում ենք շարժիչի ճիշտ յուղի ընտրության մարտահրավերները. ոչ բոլոր շարժիչային յուղերն են ստեղծված նույն եղանակով Հետևաբար, մենք առաջարկում ենք լուծում, որպեսզի դուք ավելի հեշտորեն կայացնեք որոշում․ այս հարցում ձեզ կօգնի Shell ապրանքանիշի օգտատերերի համար ստեղծված LubeMatch գործիքը: Այս գործիքը հեշտ է դարձնում գործընթացը, որով դուք կարող եք վստահորեն գտնել ձեր ավտոմեքենայի համար նախատեսված ճիշտ յուղը:
Ավտոմեքենայի շարժիչի համար Shell Helix Ultra-ն մշակվել է հետևյալ կենտրոնների կողմից․
Shell Helix Ultra-ի օգտագործման պատճառները

Պաշտպանություն
Ստեղծված լինելով բնական գազից՝ Shell Helix Ultra-ն առաջարկում է շարժիչի բարձրակարգ պաշտպանություն հարվածի և մաշվածության դեմ: Ժամանակակից սինթետիկ ֆորմուլան պարունակում է պակաս ցնդող նյութ և ավելի ամուր է, քան ավանդական հում նավթամթերքները։

Նախատեսված է ծայրահեղ ջերմաստիճանների համար։
Եվ, PurePlus տեխնոլոգիայով, այն ավելի երկարակյաց է ծայրահեղ ջերմաստիճանների ներքո, պաշտպանում է շարժիչը և նպաստում է ավելի արդյունավետ աշխատանքին։

Հզորություն և կատարողականություն
Տուրբոյից մինչև Սուպեր մարտկոցներ, եթե դուք սիրում եք ավտոմեքենա վարելը, Shell Helix Ultra շարժիչի համար նախատեսված ամբողջապես սինթետիկ յուղը ձեզ համար է։ Մեր սինթետիկ պրոդուկտները պատրաստված են բնական գազից և մեր յուղերն ավելի ամուր են մոլեկուլային մակարդակում։

Մխոցների բարձրակարգ մաքրություն
Փորձարկվել է տարբեր ճանապարհների վրա։ Որևէ այլ յուղ չի ապահովում ավելի լավ մաքրություն ձեր շարժիչի համար:* Այն օգնում է, որպեսզի ձեր ավտոմեքենայի շարժիչն ավելի մոտ լինի գործարանային մաքրությանը:
*Հիմնված է Sequence VG փորձարկման արդյունքների վրա, որտեղ օգտագործված է OW-40

Shell Helix ամբողջապես սինթետիկ շարժիչային յուղեր
Shell Helix ամբողջապես սինթետիկ շարժիչային յուղերն արտադրվում են 100% սինթետիկ հումքից։

Shell Helix կիսասինթետիկ շարժիչային յուղեր
Shell Helix սինթետիկ տեխնոլոգիայով յուղերը օգտագործում են սինթետիկ և հանքային հիմքով հումք

Shell Helix հանքային յուղեր
Շարժիչի հանքային յուղը բնական հում նավթի մասն է՝ շարժիչների համար համապատասխան հատկություններով:
Shell Helix Ultra պրոդուկտը PurePlus տեխնոլոգիայով ամբողջապես սինթետիկ յուղ է, որն ապահովում է ձեր ավտոմեքենայի արդյունավետ կատարողականությունը։
Shell PurePlus տեխնոլոգիան հեղափոխական գործընթաց է, որն արտադրում է ավելի մաքուր բազային յուղ, որը ավտոմեքենայի շարժիչի յուղերի հիմնական բաղադրիչն է: Բնական գազը բյուրեղյա մաքուր բազային յուղի վերածելով՝ Shell ապրանքանիշի արտոնագրված տեխնոլոգիական գործընթացը ստեղծում է 99,5%6 մաքուր յուղ և պահպանում է ձեր ավտոմեքենայի շարժիչի աշխատանքը։*
PurePlus տեխնոլոգիայիով Shell Helix Ultra շարժիչային յուղի առավելությունները
Բացառիկ արդյունավետություն ծայրահեղ ջերմաստիճանների ներքո
Shell Helix Ultra-ն ապահովում է գերագույն դիմացկունություն յուղի քայքայման դեմ, մինչև 32% ավելի դիմացկուն է, քան ինդուստրիայի վերջին ստանդարտով նախատեսվածը։
Այն նաև ապահովում է մինչև երեք անգամ ավելի արագ յուղի հոսք -40°Ց-ի ներքո շարժիչի ավելի հեշտ գործարկման և ավելի արագ տաքացման համար2։
Բացառիկ պատշպանություն տիղմից
PurePlus տեխնոլոգիայիով Shell Helix Ultra-ն պաշտպանում է բարձր կատարողականություն ունեցող շարժիչները այնպիսի նստվածքներից, որոնք խոչընդոտում են կատարողականությանը։ Փորձարկումները ցույց են տվել գերազանց մաքրություն՝ պահպանելով ավտոմեքենաների վառելիքի սկզբնական խնայողության և արտադրողականության չափանիշները, ինչպես գործարանային պայմաններում3։
Ժամանակի և ծախսերի արդյունավետությունը
Մինչև 50% ավելի քիչ գոլորշիացման կորուստ՝ համեմատած ցածրորակ շարժիչային յուղերի հետ5:
Ինչու՞ է դա կարևոր։
Կարևոր է, քանի որ ցածր գոլորշիացման սինթետիկ ֆորմուլան նշանակում է, որ հաճախակի լիցքավորման անհրաժեշտություն չկա, և այդպիսով խնայում է ձեր ժամանակն ու գումարը։
Վառելանյութի ավելի մեծ տնտեսում
Ինչքան քիչ լինի ձեր ավտոմեքենայի շարժիչի մասերի միջև շփումը, այնքան ավելի հեշտությամբ կաշխատեն և կշարժվեն այդ մասերը, հետևաբար վառելանյութի ծախսը կնվազի։
Հայտարարություն
Ի համեմատ API SN առանձնահատկության և հիմնված Sequence IIIG օքսիդացման փորձարկման վրա
Ի համեմատ API SN առանձնահատկության և հիմնված ASTM D484-ր վրա
Հիմնված 100,000 կմ ճանապարհային փորձարկման վրա
Հիմնված ASTM D5800 NOACK փորձարկման վրա
Համաձայն M111FE թեստի
Հիմնված ACEA M 111 վառելիքի խնայողության արդյունքների վրա՝ ի համեմատ ինդուստրիայի այլ յուղերի
Հիմնված պարաֆինային ածխաջրածնի խառնուրդի և իզո-պարաֆինային խառնուրդի զգալիորեն ավելի բարձր մակարդակի վրա՝ համեմատած II և III խմբի բնորոշ բազային յուղերի հետ

Shell Helix շարժիչի յուղեր - վստահելի գործընկերներ
Shell Helix շարժիչի յուղերը, որոնք հանդիսանում են Scuderia Ferrari, BMW Motorsport, Hyundai և Maserati մակնիշի ավտոմեքենաների վստահելի ընտրությունը, ընդգծում են բարձր կատարողականության և հուսալիության մեր հավատարմությունը: Մեր համագործակցությունը մեր արտադրանքի վերջնական փորձարկման հիմքն է, որի մարտահրավերն է հանդես գալ ամենաէքստրեմալ պայմաններում և ապահովել մեր հաճախորդներին լավագույն պրոդուկտով։
Կարդացեք Shell ապրանքանիշն ընտրող այլ գործընկերների մասին