Անցնել գլխավոր բովանդակությանը

Մեր ծառայությունների հասանելիությունը

Shell-ում մենք ցանկանում ենք, որ մեր կայքերի և հավելվածների յուրաքանչյուր այցելու իրեն հարմարավետ զգա և ստանա դրական ու լիարժեք փորձառություն։

Մենք ակտիվորեն կիրառում ենք բազմազան պահանջմունքներ հաշվի առնող մոտեցում և օգտագործում մատչելիության տեխնոլոգիաներ՝ պահպանելով W3C WCAG 2.2 A և AA ստանդարտներն ու ուղեցույցները:

Մեր կայքերն ու հավելվածները թույլ են տալիս գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, միանալ հավատարմության ծրագրին, ստանալ բոնուսներ, ինչպես նաև ծանոթանալ մեր ապրանքատեսականուն։ Որոշ ծառայություններից օգտվելու համար կարող է պահանջվել անձնական հաշվի (օգտահաշվի) ստեղծում։

Մեր պարտավորությունները

Shell-ում մենք ձգտում ենք ապահովել մեր ամբողջ բովանդակության և դիզայնի մատչելիությունը: Առաջնահերթություն տալով մատչելիությանը՝ մենք ձգտում ենք մեր վեբկայքը դարձնել հարմարավետ և հասանելի բոլոր օգտատերերի համար: Մեր ծառայությունները համապատասխանում են մատչելիության պահանջներին, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին՝

  • Կարգավորել գույները, կոնտրաստը և տառատեսակները՝ կայքի ընթերցելիությունն ու հասանելիությունը բարելավելու համար։
  • Հարմարավետ դիտել կայքը շարժական սարքերում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքով։
  • Մեծացնել մասշտաբը մինչև 400%՝ առանց տեքստերի վերադրման (ծածկման) կամ հստակության կորստի։
  • Օգտվել կայքի բովանդակության մեծ մասից էկրանի ընթերցման ծրագրերի միջոցով, ինչպիսիք են՝ Narrator, JAWS և NVDA։
  • Տեղաշարժվել կայքում օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ։
  • Դիտել տեսանյութերի մեծ մասը ենթագրերով (subtitles) և տեքստային վերծանումներով (տրանսկրիպտներով)։

Մենք կենտրոնացած ենք տեղեկատվությունը պարզ և հասկանալի ձևով ներկայացնելու վրա: Տրամադրում ենք տեղեկատվություն հասանելի տեքստային ձևաչափերով, որոնք աջակցում են օժանդակ տեխնոլոգիաներին:Սա հնարավորություն է տալիս բովանդակությունը ներկայացնել տարբեր եղանակներով, օրինակ՝ տեսողական, լսողական կամ տակտիլ/շոշափելի՝ օգտագործելով ընթեռնելի տառատեսակներ, բավարար կոնտրաստայնություն և կարգավորվող միջտողային տարածություններ՝ համապատասխանեցված անհատական կարիքներին և օգտագործման պայմաններին:

Մեր մոտեցումը

Մեր ծառայությունների մատուցման գործընթացը ներառում է կանոնավոր գնահատումներ և թարմացումներ՝ մատչելիության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար:

Մեր թվային բովանդակությունը մշտապես վերահսկվում է, որպեսզի հնարավոր խնդիրները հնարավորինս արագ հայտնաբերվեն և շտկվեն։

Մեր ծառայությունների համատեղելիությունը

Մեր ներքին և արտաքին կայքերը հնարավորինս համատեղելի են տարբեր բրաուզերների, օպերացիոն համակարգերի և սարքերի հետ, այդ թվում՝ համակարգիչների, նոթբուքերի, պլանշետների և սմարթֆոնների։

Եթե ցանկանում եք Shell-ի կայքերն օգտագործել մուգ ռեժիմով, կարող եք այն միացնել ձեր սարքի կամ բրաուզերի կարգավորումներում։

Մուգ ռեժիմը նվազեցնում է էներգիայի սպառումը և կապույտ լույսի ազդեցությունը։

Հարցեր կամ խնդիրներ

Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ ցանկանում եք մեզ տեղեկացնել որևէ խնդրի կամ անհամապատասխանության մասին, խնդրում ենք [կապվել մեզ հետ]։

Ինչպես դարձնել էջերն ավելի հեշտ ընթեռնելի

Եթե տեքստը չափազանց փոքր է, կարող եք մեծացնել էջի չափը։

Chrome, Safari, Edge և Firefox և այլ հայտնի բրաուզերներ թույլ են տալիս հեշտությամբ մեծացնել կամ փոքրացնել էջը՝ մկնիկի կամ ստեղնաշարի միջոցով։

Windows համակարգերում օգտագործեք Control, իսկ Mac-ում՝ Command։

  • Սեղմած պահեք Control/Command ստեղնը և մկնիկի անիվը շարժեք վերև կամ ներքև՝ էջը մեծացնելու կամ փոքրացնելու համար։
  • Սեղմած պահեք Control/Command ստեղնը և սեղմեք + կամ –՝ էջի չափը փոխելու համար։

Էկրանի խոշորացում

Կարող եք նաև օգտագործել էկրանի խոշորացման գործառույթը։

Windows-ի վերջին տարբերակներում հասանելի է Magnifier գործառույթը, որը թույլ է տալիս մեծացնել էկրանի որոշակի հատվածը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել նաև խոշորացման այլ ծրագրեր։

Էկրանի խոշորացման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ Windows 11

& Windows 10

Apple-ի Zoom գործառույթը հասանելի է հետևյալ սարքերում՝ iPhone

, iPad, Mac, Apple Watch, Apple TV, Apple Vision Pro

Էկրանի ընթերցման ծրագրեր

Էկրանի ընթերցման ծրագրերը վեբ էջի բովանդակությունը կարդում են օգտատիրոջ համար։

Windows-ի օգտատերերը կարող են օգտագործել Windows Narrator գործառույթը, որը էկրանի տեքստը վերածում է խոսքի։ Հասանելի է նաև անվճար NVDA

հավելվածը։

Apple-ի սարքերում կարող եք օգտագործել VoiceOver

գործառույթը։ Հասանելի են նաև էկրանի ընթերցման այլ ծրագրեր, օրինակ՝ JAWS (Job Access With Speech)։

Android սարքերում հասանելի է TalkBack

գործառույթը, իսկ iPhone և iPad սարքերում՝ VoiceOver։

PDF ֆայլերի հասանելիություն

Մենք օգտագործում ենք PDF ֆայլեր՝ մեր փաստաթղթերի ամբողջականությունը և սկզբնական ձևաչափը պահպանելու համար:

PDF ֆայլերը բացելու և դիտելու համար կարող եք անվճար օգտագործել Adobe Acrobat Reader

-ի վերջին տարբերակը։

Adobe-ը նաև տրամադրում է տեղեկատվություն էկրանի ընթերցման ծրագրերի միջոցով PDF ֆայլերից օգտվելու վերաբերյալ (PDF)

։

Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 21 օգոստոսի 2025 թ.