Անցնել գլխավոր բովանդակությանը
Oil meter checking engine oil

Հաճախակի տրվող հարցեր անտիֆրիզների վերաբերյալ

Shell Coolant անտիֆրիզը բարձրորակ հակասառիչ նյութ է, որը գերազանցում է մարդատար մեքենաներից մինչև ծանր աշխատանքային մեքենաների ժամանակակից շարժիչների համար սահմանված խստագույն պահանջները: Ստացեք փորձագիտական ​​խորհրդատվություն անտիֆրիզ նյութերի վերաբերյալ մեր Հաճախակի տրվող հարցեր էջի միջոցով: Բացահայտեք ձեր բոլոր հաճախակի տրվող հարցերի պատասխանները և թույլ տվեք ձեր ավտոմեքենայի շարժիչին աշխատել սահուն կերպով:

Ի՞նչ տարբերություն կա գունավոր և անգույն պրոդուկտների միջև։

Շարժիչի անտիֆրիզ նյութի գույնը հաճախ ավելացվում է տվյալ անտիֆրիզի նույնականացման և բրենդավորման նպատակով: Այն չի ենթադրում տվյալ նյութի ֆունկցիոնալ տարբերություն: Անտիֆրիզ արտադրողները կարող են օգտագործել տարբեր հավելումային փաթեթներ, հակաքայքայիչ ինհիբիտորներ և հիմնական հեղուկներ՝ պահպանելով գույնը որոշակի ապրանքանիշի և ստանդարտի համար: Մշտապես ստուգեք արտադրանքի տեխնիկական տվյալների թերթիկը, եթե կիրառության համար պահանջվում են հատուկ ստանդարտներ կամ հավաստում: Այս տվյալները և ինհիբիտորների տեխնոլոգիայի տեսակի վերաբերյալ տեղեկությունը կարելի է գտնել այստեղ:

Ի՞նչ է նշանակում մանուշակագույն անտիֆրիզ։ Արդյո՞ք այն օրգանական է։

Չնայած մանուշակագույն անտիֆրիզը հաճախ ցույց է տալիս օրգանական թթվային տեխնոլոգիայի (OAT) հավելումների առկայությունը, անհրաժեշտ է ստուգել այն նախքան օգտագործումը: Չի կարելի ընդունել գույնը որպես չափանիշ։ Մանուշակագույն անտիֆրիզը պարզապես նշանակում է, որ տվյալ բանաձևին ավելացվել է մանուշակագույն երանգ, և խառնուրդը պատրաստողի հայեցողությամբ է որոշվում երանգի ընտրությունը։ Քիմիական բովանդակությունը կարելի է գտնել տեխնիկական տվյալների թերթիկի և պիտակի վրա: Մշտապես ստուգեք արտադրանքի տեխնիկական տվյալների թերթիկը, եթե կիրառման համար պահանջվում են հատուկ ստանդարտներ կամ հավաստում:

Արդյո՞ք գույնը նշանակում է, որ տվյալ պրոդուկտն ունի այլ որակ կամ տարր։

Ոչ, անտիֆրիզի գույնն ուղղակիորեն չի նշանակում արտադրանքի որակ կամ հատուկ հատկանիշներ: Մշտապես ուսումնասիրեք արտադրողի առաջարկը կոնկրետ ձեր ավտոմեքենայի շարժիչի համար: Երանգն ընտրվում է արտադրողի կամ խառնուրդն իրականացնող անձի հայեցողությամբ։

Արդյո՞ք տարբեր գույների անտիֆրիզները կարելի է խառնել։

Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում խառնել անտիֆրիզի տարբեր գույներ, քանի որ տարբեր հավելումներ և հակաքայքայիչ ինհիբիտորները կարող են հանգեցնել անբարենպաստ հետևանքների։ Եթե ​​ձեզ անհրաժեշտ է լիցքավորել կամ փոխել անտիֆրիզը, պարզեք, թե որ ինհիբիտոր տեխնոլոգիան կամ ստանդարտն է պահանջվում ձեր ավտոմեքենայի դեպքում: Տարբեր անտիֆրիզների խառնուրդը կարող է առաջացնել անցանկալի գույներ (մուգ շագանակագույն և շագանակագույն), որոնք կարող են տեղի տալ մտածելու, որ տվյալ հակասառեցման համակարգում առկա են տեխնիկական խնդիրներ։ Եթե ​​չեք կարող ստանալ նույն հակասառեցման տեխնոլոգիան և նույն գույնը, դուք կարող եք ամբողջապես դատարկել համակարգը՝ գույների խառնումից խուսափելու համար: