
Shell հակասառիչներ (անտիֆրիզ)
Թեև հովացման համակարգը հաճախ անտեսվում է, անսարքությունները հանդիսանում են շարժիչի խափանումների ընդհանուր պատճառ: Բարձրորակ անտիֆրիզը կարող է օգնել ձեզ խուսափել այդ անսարքություններից, ինչպես նաև սթրեսային իրավիճակներից և թանկարժեք վերանորոգումից:
Ինչու՞ է այդքան կարևոր անտիֆրիզի օգտագործումը։
Անկախ այն հանգամանքից, թե ձեզ համար առաջնահերթություն է ունենալ վառելանյութի ցածր ծախս կամ նվազագույնի հասցնել արտանետումները, ձեր ավտոմեքենան լավագույն վիճակում պահելը կարող է լինել ձեր նպատակներին հասնելու լավագույն միջոցներից մեկը: Շարժիչի յուղերի և փոխանցման հեղուկների հետ միասին, ձեր ընտրած անտիֆրիզը կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր ավտոմեքենայի շարժիչի աշխատանքի գործում։ Այն կարող է օգնել
- Հեռացնել ջերմությունը շարժիչից՝ կարգավորելով շարժիչի ջերմաստիճանը և առավելագույնի հասցնելով շարժիչի աշխատանքը։
- Պաշտպանել հովացման համակարգը կոռոզիայից, թեփուկներից կամ նստվածքներից և դրանց պատճառած երկարաժամկետ վնասից։
- Պահպանել հետևողական աշխատանքը ավտոմեքենայի կյանքի ընթացքում, որպեսզի կարողանաք ավելի երկար վարել ձեր ավտոմեքենան։
- Ցածրորակ անտիֆրիզի օգտագործումը կարող է հանգեցնել հովացման համակարգի ժանգոտմանը կամ շարժիչի գերտաքացմանը, որոնք երկուսն էլ կարող են վտանգել ձեր ճանապարհային անվտանգությունը կամ տեխնիկական արտադրամասում ծախսած գումարը։


Ինչու՞ ընտրել Shell անտիֆրիզ։
Որպես 15 տարի շարունակ աշխարհում քսանյութերի ոլորտում թիվ մեկ մատակարարը՝ Shell ընկերությունն ունի շարժիչի հեղուկների փորձաքննության երկար ու վստահելի պատմություն1:
Մեր տեխնոլոգիական թիմը ստեղծել է ամուր հարաբերություններ համաշխարհային արտադրողների, այդ թվում՝ BMW, Hyundai և Volkswagen ընկերությունների հետ՝ մշակելով բարձրորակ հակասառիչ նյութ, որը գերազանցում է ժամանակակից շարժիչների կատարողականության համար սահմանված խստագույն պահանջները՝ մարդատար մեքենաներից մինչև ծանր տեխնիկա:
Չորս պատճառ Shell հակասառիչներ (անտիֆրիզ) օգտագործելու համար

1․ Ընդլայնված ջերմային փոխանցում
Գերտաքացումը կարող է փչացնել բաղադրիչներն ու յուղը՝ ձեր ավտոմեքենային հասցնելով լուրջ վնասներ: Օգտագործելով օրգանական հավելումների տեխնոլոգիայով (OAT) Shell անտիֆրիզ՝ դուք կարող եք կանխել ձեր ավտոմեքենայի ռադիատորի գերտաքացումը, ձեր մեքենան պահելով ճանապարհին և արտադրամասից դուրս:

2․ Գերազանց պաշտպանություն քայքայումից
Ավտոմեքենայի վրա ներգործող ջերմությունը, ճնշումը և ջուրը ստեղծում են քայքայման համար կատարյալ պայմաններ: Բայց քանի որ Shell անտիֆրիզի քայքայումից պաշտպանությունը առկա է միայն այն մասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը ամենից շատն է զգացվում, կարևոր հակակոռոզիոն հավելումները սպառվում են շատ ավելի դանդաղ, քան սովորական անտիֆրիզ նյութի մեջ` ապահովելով շարունակական պաշտպանություն, որը համապատասխանում կամ գերազանցում է արդյունաբերության ստանդարտներին և արտադրողի կողմից տրված բնութագրերին2:

3․ Երկարաժամկետ սպասարկում
Մինչ սովորական անտիֆրիզ նյութի հակակոռոզիոն հատկությունները նվազում են որոշակի սահմանափակ հեռավորությունից հետո, Shell անտիֆրիզը կարող է պահպանել այդ հատկությունները հինգ տարի կամ 250,000 կմ մարդատար մեքենաների դեպքում: Դա նշանակում է, որ դուք կարող եք ավելի քիչ գումար ծախսել տեխնիկական սպասարկման վրա և ավելի քիչ ժամանակ լիցքավորելու վրա, և միաժամանակ ձեր ավտոմեքենան կարող է աշխատել ավելի երկարաժամկետ։

4․ Բարձր պաշտպանություն նստվածքից
Եթե անտիֆրիզի հետ խառնվել է կոշտ ջուր, հանքանյութի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել մեծածավալ նստվածքների ձեր ավտոմեքենայի շարժիչի ամենատաք մասերի վրա։ Անտեսելու դեպքում այն կարող է հանգեցնել անարդյունավետ ջերմափոխանցման, քայքայման և, ի վերջո, շարժիչի վնասման։ Սրանից պաշտպանվելու համար Shell Coolant LongLife Concentrate -ը համատեղելի է մինչև 500 ppm4 կոշտ ջրի հետ՝ նվազեցնելով նստվածքների առաջացման հավանականությունը5:
Ընտրեք ճիշտ յուղ ձեր ավտոմեքենայի համար

Shell Coolant Extra
Հարմար լինելով ժամանակակից շարժիչների համար՝ Shell Coolant Extra -ն իր գերազանց պաշտպանության հատկությունների շնորհիվ համապատասխանում է բազմաթիվ մարդատար ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերին:

Shell Coolant LongLife
Բարձր ջերմաստիճանում ավելի լավ կայունությամբ Shell Coolant LongLife -ը օգնում է կանխել տիղմի ձևավորումը, թեփոտումը և նստվածքները հինգ տարվա կամ 250,000 կմ վարելու ընթացքում։

Shell Coolant LongLife Plus
Հատուկ նախատեսված լինելով բարձր տեխնոլոգիաներով (Euro VI) շարժիչների համար՝ Shell Coolant LongLife Plus -ը ապահովում է հիանալի պաշտպանություն կոռոզիայից և երկարաձգում է աշխատանքային տևողությունը։